Մահացել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Մուրադյանը

Խորը ցավով տեղեկացա Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հիմնադիր, երկարամյա տնօրեն Լիդա Կարպովնա Մուրադյանի անժամանակ մահվան մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Լիդա Կարպովնային պատիվ եմ ունեցել ճանաչելու թե՛ որպես գործընկեր, երբ բժշկական կենտրոն էի ղեկավարում, թե՛ որպես առողջապահության նախարար, երբ բազմաթիվ կարևոր ծրագրեր էինք քննարկում նրա հետ։ Լիդա Կարպովնայի դերը հայկական սրտաբանության և հատկապես սրտային վիրաբուժության զարցացման մեջ անուրանալի է։
Նա գրեթե զրոյական մակարդակից երկար տարիներ ջանք չի խնայել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի անձնակազմի և հատկապես ՀՀ ազգային հերոս Հրայր Հովակիմյանի հետ ստեղծելու և այնուհետև զարգացնելու այս ուղղությունները։

Spread the love