Վարդենիսում ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում լրագրողների մուտքը համայնքապետարան

Վարդենիսում ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում լրագրողների մուտքը համայնքապետարանի շենք: 
Լրագրողները ցանկանում են խոսել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու, գործող համայնքապետ Արամ Մելքոնյանի հետ, որը գտնվում է համայնքապետարանի շենքում:
Ոստիկանները պատ են կազմել եւ չեն թույլատրում լրագրողներին մուտք գործել համայնքապետարան,նաեւ որեւէ իրավական հիմնավորում չեն ներկայացնում, թե ինչու են արգելում մուտք գործել համայնքապետարան: Նաեւ համայնքապետարանի մոտ են ժամանել բազմաթիվ կարմիր բերետովորներ:
Նշենք, որ ոստիկանները նաեւ չեն թույլատրել ընտրված ավագանու անդամների մուտքը համայնքապետարան, այդ պատճառով նորընտիր համայնքապետի երդման արարողությունը տեղի ունեցավ համայնքապետարանի բակում:






Spread the love