Վարդենիսի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը տեղի ունեցավ համայնքապետարանի բակում Posted on January 4, 2022January 4, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Վարդենիսի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը տեղի ունեցավ համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկաններն այդպես էլ չթույլատրեցին ավագանու անդամների մուտքը համայնքապետարանի շենք:«Սիրելի վարդենիսցիներ, Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրության, ինչպես նաեւ երդմնակալության ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ արհեստական խոչընդոտներ, բայց ինչպես տեսնում եք` մեր թիմն իր նպատակին հասնելու ընթացքում հաղթահարեց այդ խոչընդոտները, չընկրկեց ոչ մի դժվարության առաջ, վստահեցնում եմ ձեզ, որ ավելի նվիրումով ու ոգեւորությամբ կյանքի ենք կոչելու բոլոր ծրագրերը, չենք կանգնելու ոչ մի դժվարության առաջ: Ծառայելու ենք մեր հայրենիքի պաշտպանությանը: Սիրելի ժողովուրդ, այս պահից սկսած ձեր բոլոր հոգսերն ու խնդիրները ես համարում եմ իմը: Վերականգնելու եմ հասարակական համերաշխությունը, Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներին չեմ բաժանելու գյուղաբնակների եւ քաղաքաբնակների եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի տիրի համերաշխությունը, հասարակական համախմբվածության մթնոլորտ: Մեր համայնքը շենացնելու ենք միասին»,-ասաց նորընտիր համայնքապետը:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ավագանու անդրանիկ նիստը: Մինչեւ նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ 3 ժամ անց ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չեն մասնակցել: Post Views: 32 Spread the love