Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրն Իսրայելին ֆաշիզմի մեջ է մեղադրել. նրա հայտարարությունները սուր քննադատության են ենթարկվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից, ով Թուրքիայի նախագահի մեղադրանքներն «անհեթեթ» է անվանել, գրում է Al Jazeera-ն։
Էրդողանի՝ Բեռլին կատարելիք այցից մի քանի օր առաջ Օլաֆ Շոլցը մամուլի ասուլիսում ասել էր, որ Իսրայելը «ժողովրդավարական պետություն է»։
«Սա մի երկիր է, որը հավատարիմ է մարդու իրավունքներին և միջազգային իրավունքին և գործում է դրան համապատասխան: Ուստի Իսրայելի հասցեին մեղադրանքներն անհեթեթ են»,- հավելել է նա։
Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի լեգիտիմությունը «կասկածի տակ է դրվում սեփական ֆաշիզմի պատճառով»։