Նոյեմբերի 15-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են անձրեւներ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 14-19 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +12+17,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+7+10, ցերեկը՝ +13+16,
Սեւանալ լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +11+14,
Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+17,
Տավուշում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+17,
Արարատում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +15+19,
Արմավիրում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +14+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+18։