Որոշակի թվով շահառուներ 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների հաշվին. Փոխվարչապետ

Նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ հատկացրինք, բայց սկսած նոյեմբերի ամսից՝ միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերում են ոչ թե բյուջեին գումար հատկացնելու եղանակով, այլ մենք համագործակցում ենք, որ իրենք վճարումներ են կատարում են իրենց հաշիվներից, բայց մեզ հետ համագործակցաբար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Մենք արդեն այս միջոցառման շրջանակներում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա է պատճառը, թե ինչու ենք մենք 1 մլրդ հատկացնում»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ ստացված դիմումների կեսը մշակված է, և հաշվարկն այնպիսին է, որ Կառավարության հատկացրած 1 մլրդի և միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող վճարումների հաշվին այդ մշակված տվյալներն ամբողջությամբ կվճարվեն: «Հաջորդ շաբաթ արդեն կհատկացնենք նաև մնացած մասը և կշարունակենք վճարումները նոր ստացվող և մշակվող դիմումների մասով»,- նշեց փոխվարչապետը:

Spread the love