Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում 61,835 մլն դրամ հատկացրեց Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Վարկային ծրագրի շրջանակներում իրականացվում են Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները: Վերոնշյալ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023-ի չորրորդ եռամսյակում:
2023թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված վարկային միջոցները ներկայումս բավարար չեն շինարարական աշխատանքների ավարտը ժամանակին ապահովելու համար:
Առաջարկվում է ծրագրի շրջանակներում կատարել հոդվածային վերաբաշխում, այն է.
Ընթացիկ ծախսերը պակասեցնել ընդհանուր 29,479.0 հազար ՀՀ դրամով (վարկային միջոցներ՝ 23,265.0 հազար ՀՀ դրամ, բյուջեի համաֆինանսավորում՝ 6,214.0 հազար ՀՀ դրամ),
«շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածն ավելացնել՝ ընդհանուր 86,743.0 հազար ՀՀ դրամով (վարկային միջոցներ՝ 82,000.0 հազար ՀՀ դրամ, բյուջեի համաֆինանսավորում՝ 4,743.0 հազար ՀՀ դրամ), «նախագծահետազոտական ծախսեր» հոդվածը՝ ընդհանուր 3,796.0 հազար ՀՀ դրամով (վարկային միջոցներ՝ 3,100.0 հազար ՀՀ դրամ, բյուջեի համաֆինանսավորում՝ 696.0 հազար ՀՀ դրամ), «այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածի համաֆինանսավորման գումարն ավելացնել 775.0 հազար ՀՀ դրամով:
Ընթացիկ ծախսերից նվազեցված ողջ գումարն առաջարկվում է ուղղել ծրագրի կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
Հաշվի առնելով, որ ընթացիկ ծախսերի գծով առկա տնտեսված գումարները բավարար չեն շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու համար,առաջարկվում է ծրագրի «շինարարական աշխատանքներ» հոդվածի վարկային մասի համար անհարժեշտ մնացած գումարը՝61,835.0 հազար ՀՀ դրամն ավելացնել՝ մեծացնելով վարկային ծրագրի 2023թ. բյուջեով հատկացված գումարը:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը և ծրագրի ժամանակին ավարտը:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Վայոց Ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները կավարտվեն, կկատարարվի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հագեցումն ու արդիականացումը՝պայմանագրերով նախատեսված ժամկետներում: