
«Սա (խուլիգանական տարրերի կազմակերպումը-խմբ.) վկայում է ֆինանսական դրդապատճառներով դավադիրների գործողությունների մանրակրկիտ մտածված ծրագրի մասին»,-ասել է Տոկաեւը։
«Որպես նախագահ՝ ես պարտավոր եմ պաշտպանել մեր քաղաքացիների անվտանգությունն ու հանգստությունը, անհանգստանալ Ղազախստանի ամբողջականության համար։ Իմ ձեռնարկած միջոցառումներն ուղղված են բազմազգ Ղազախստանի բարօրությանը։ Սակայն այս միջոցները դեռեւս անբավարար են։Ուշադրություն դարձրեք խուլիգանական տարրերի կազմակերպվածության բարձր մակարդակին»,-ասել է երկրի նախագահը։
Սոցցանցերում տարածվել է ուղերձի տեսագրությունը։