Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Posted on January 5, 2022January 5, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին.ԿԳՄՍՆ ՏՀՏ-ն կրթության մեջ. ԿՏԱԿՆ-ն ամփոփել է տարին Փոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում Շուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը.ԿԳՄՍՆ Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը:Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1977թ.:Մասնագիտական կրթություն է ստացել նախ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, ապա ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսության ակադեմիայի Ասպիրանտուրայում՝ ստանալով Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Դիվանագիտության և իրավագիտության Ֆլետչերի դպրոցում:Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ.-ին ՀՀ ԿԲ-ում: 2001-2009թթ. տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերում:Այնուհետև վերսկսել է աշխատանքը ՀՀ ԿԲ-ում՝ որպես Ֆինանսական համակարգի կարգավորման և կայունության վարչության պետի տեղակալ: 2011-2012թթ. զբաղեցրել է Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը: 2012-2019թթ. ղեկավարել է Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման վարչությունը, իսկ 2019թ.-ից մինչև 2021թ. դեկտեմբեր պաշտոնավարել է որպես ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն, Գործադիր կոմիտեի անդամ:2005 – 2018թ. զբաղվել է ակադեմիական գործունեությամբ՝ դասախոսելով Երևանի պետական համալսարանում:2012-2018թթ. Անդրանիկ Գրիգորյանը եղել է Եվրախորհրդի կենսաթոշակային պահուստային ֆոնդի Կառավարման խորհրդի անդամ – Հայաստանի ներկայացուցիչ: 2020թ.-ից Հայաստանից Տնօրենն է Սևծովյան առևտրի և զարգացման բանկում:Ամուսնացած է, ունի 3 երեխա: Post Views: 251 Spread the love