Այս հնագույն գինեգործական երկիրը երբեք չի գտնվել իմ տեսադաշտում։ Գուցե այն պատճառով, որ քիչ հայկական գինիներ են հասանելի ԱՄՆ-ում, կամ որովհետեւ տեղի խաղողի շատ տեսակներ ԱՄՆ-ում մեզ ծանոթ չեն։ Իհարկե, չի օգնում նաեւ այն, որ երկիրը իր երկարատեւ գինեգործական պատմության մեծ մասի ընթացքում ենթարկվել է պատերազմների տարբեր կողմերից, գրել է Լիզա Ցիմերմանը Forbes ամսագրի իր հոդվածում։
Կովկասի, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Վրաստանի խաղողի տեսակները երբեք չեն հայտնվել Արեւմտյան Եվրոպայում։ Արդյունքում՝ ԱՄՆ եւ Եվրոպայի սպառողների մեծ մասը քիչ բան գիտի դրանց եւ այն մասին, թե ինչպես են դրանք արտասանվում։
Բայց Հայաստան կատարած առաջին ուղեւորությանս ժամանակ ես տպավորվել էի գինիների ընդհանուր որակով եւ այն ջերմեռանդությամբ, որը դրանցում ներդնում էին տեղի արտադրողները։ Ցավոք, դրանցից շատ քչերն են առկա ԱՄՆ շուկայում։ Storica ընկերությունը, որը ներմուծող է Բոստոնից, փոխում է իրավիճակը։ Ինչպես նաեւ միջազգային գինեգործները, ինչպիսին է Փոլ Հոբսը, որոնք համագործակցում են գինեգործության ոլորտում, եւ այն փաստը, որ SOMM-ի վերջին ֆիլմը հիմնված է Հայաստանում գինու արտադրության վրա։
Դա նաեւ հատկապես հուզիչ ճամփորդություն էր (ինչը միշտ չէ, որ լինում է գինի արտադրող երկրներում ճամփորդությունների մեծ մասում)՝ հաշվի առնելով երկրի քաղաքական իրավիճակը։ Հայաստանը վաղուց արդեն լարված հարաբերություններ ունի հարեւան Ադրբեջանի հետ, եւ դրանք ավելի լավը չեն դառնում։ Եվ այսպես, ես զգացի, որ արտադրողներն իսկապես իրենց ողջ սիրտն ու հոգին են ներդրել, որպեսզի մեզ ընդունեն այնտեղ։
Ամեն մեկը, ով ցանկանում է հասկանալ Հայաստանը, պետք է նայի երկրի գինեգործության պատմության խորքը։ Արենի-1 քարայրը՝ հայտնի ամենահին գինեգործարանը, որը կառուցվել է ավելի քան 6000 տարի առաջ, վկայում է գինու օգտագործման մասին մ.թ.ա. 6000 թվականին։
Ամբողջ երկրում գոյություն ունի ընտանեկան գինեգործության խորապես արմատացած ավանդույթ, այնպիսին, ինչպիսին Իտալիայում է կամ ցանկացած հարավեվրոպական երկրում, ինչը վկայում է այն մասին, թե որքան է գյուղաբնակներին դուր գալիս այն, թե ինչպես են իրենց բակերում աճեցրածը վերածում հիասքանչ համադրության ընթրիքի համար։
Գինու արդյունաբերությունն այստեղ համոզված հավատավորներ ունի, որոնք նորովի են հայտնաբերում հեծանիվը ներսից, եւ նրանք, ովքեր վերադարձել են արտասահմանից։ Վահե Քեուշգերյանը՝ SOMM4-ի հիասքանչ գլխավոր հերոսը, պատմում է, թե ինչու է վերադարձել հայրենիք Իտալիայում եւ ԱՄՆ-ում երկար տարիներ ապրելուց հետո։ Փոլ Հոբսը՝ լեգենդար կալիֆոռնիացի գինեգործը, նույնպես հետաքրքրվել է գինու արտադրությամբ այս երկրում, բարձրլեռնային խաղողի այգիներում, որտեղ տոննաներով արեւ կա։ Հոբսը արտադրում է Yacoubian-Hobbs գինին 2014-ից։
Փոլ Հոբսը հայտնի կալիֆոռնիացի գինեգործ է, որն աշխատել է մի շարք երկրների արտադրողների հետ, ներառյալ Արգենտինայում, Ֆրանսիայի հարավում՝ Կոարում, նրա վերջին ձեռնարկությունը Հայաստանում Yacoubian-Hobbs-ն է։
Նա կարճ պատմել է, թե ինչպես է սկսվել իր համագործակցությունը Հայաստանի հետ։ Նրա խոսքով՝ իրեն «դիմել են երկու հայ եղբայրներ, որոնք ապրում էին Լոս Անջելեսում, որոնց դուր էին գալիս կալիֆոռնիական գինիները, եւ որոնք գիտեին արգենտինյան գիենգործական արդյունաբերության միջազգայնացմանն աջակցելու իմ փորձի մասին։ Նրանք համոզեցին ինձ, որ լրջորեն են տրամադրված՝ անել մի ինչ-որ կարեւոր բան, որպեսզի օգնեն բարձրացնել գինիների վարկն իրենց հայրենիքում, եւ իրենց հարկավոր է իմ օգնությունը»,- նշել է նա։ «Երբ թվում է, թե անհամատեղելի շատ բաներ համընկնում են, զգացողություն է առաջանում, ասես քեզ կանչում են։ Ահա թե ինչն ինձ այնտեղ տարավ։ Այնտեղ, իհարկե, ամեն բան հանգեցվում է մի բանի՝ տերուարի, ընդերքի եւ կլիմայի համակցմանը։ Եթե դա կա, ապա դուք ավելի խոր կուսումնասիրեք։ Եթե չկա, կվերադառնաք տուն»։ Նա ավելացնում է, որ իր համար կարեւոր էր, որ ինքն աշխատում է հայտնի եվրոպական տեսակների հետ, «որպեսզի հասկանա, թե ինչպես են դրանք արձագանքում աշխարհի այս հատվածի տերուարին»։
Արենին երկրի առաջատար կարմիր գինին է։ Ավելին, խաղողի շատ այգիներ այստեղ ազատ են խաղողի որդնալվիճներից, նման բան քիչ կհանդիպես Եվրոպայում, բացի ոչ մեծ շրջաններից, ինչպիսին է Կոլարեշը Պորտուգալիայում։
Այս ուղեւորության ժամանակ իմ սիրած գինիների շարքում Noa Arkuri Noah Of Areni 2022-ն էր՝ մրգերի եւ ծաղիկների հիանալի նրբահամերով։ Keush-ը՝ վարդագույն բենգալյան կրակը, հիասքանչ է, ունի հատապտղային համ։ Վան Արդին եւս մեկ հայտնի արտադրող է՝ հիանալի կալվածքով։ 2022թ. Կանգունը (տեղի սպիտակ խաղողից) կորիզամրգերի հագեցած համ ունի, լավ թթվայնություն, ցիտրուսային եւ ծիրանի կեղեւի համ, որը մնում է բերանում՝ համտեսելուց հետո։
Այս յուրատեսակ գինիների մի մասն արդեն հայտնի է դառնում ԱՄՆ ռեստորաններում, մանավանդ այնտեղ, որտեղ ապրում է հայկական մեծ համայնք, ինչպես, օրինակ, Գլենդելում (Լոս Անջելես)։ Ռոզալի Չոլաքյանը՝ երկու հաստատություն ունեցող «Կարուսել» ռեստորանի տերը, պատմում է, որ իր մոտ ընթրիքների ժամանակ մեծանում է հետաքրքրությունը հայկական գինիների նկատմամբ։ Նա ավելացնում է, որ շատ հաճախորդներ ունի, որոնք Հայաստանի քաղաքացիներ չեն, այնպես որ «Հայաստանը, հաստատ, գինու քարտեզի վրա կարեւոր տեղ է զբաղեցնում»։