Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հուսով է, որ հաջորդ շաբաթ Հունաստան կատարելիք իր այցը նոր գլուխ կբացի Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում, տեղեկացրել է NTV հեռուստաընկերությունը։
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնալու ճանապարհին Էրդողանը լրագրողներին ասել է, որ «Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ տարաձայնություններ կան որոշ հարցերի վերաբերյալ, բայց մյուս հարցերում կան բարելավման հնարավորություններ»։