ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, դեկտեմբերի վերջին։
«Կխնդրեի ձեզ փոխանցել ամենաջերմ ողջույններս իրենց պետությունների ղեկավարներին, որոնց հետ հուսով եմ հանդիպել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում եւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ»,- ասել է նախագահն Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։