Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի մինչև հաղթանակ, իսկ ՀԱՄԱՍ-ի ակտիվիստները կարող են կամ հանձնվել, կամ զոհվել։
«Մենք կշարունակենք պատերազմը մինչև վերջ, այն կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, մինչև հաղթանակը։ ՀԱՄԱՍ-ի բոլոր ահաբեկիչները՝ առաջինից մինչև վերջինը, մահկանացու են: Նրանք միայն երկու տարբերակ ունեն՝ հանձնվել կամ մեռնել»,- Նաթանյահուի հայտարարություններն է տարածել նրա գրասենյակը:
«Նրանք, ովքեր կարծում են, որ մենք կանգ ենք առնելու [Գազայի հատվածում], իրականությունից կտրված են: Մենք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ չենք հասել մեր բոլոր նպատակներին՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, պատանդների ազատում և Գազայի հատվածից բխող սպառնալիքի վերացում»,- հավելել է վարչապետը՝ նշելով, որ Իսրայելը «գրոհում է ՀԱՄԱՍ-ը կրակով, դժոխքի կրակով»՝ «այդ թվում և այսօր»։
«Մենք նաև հարձակվում ենք նրանց (ՀԱՄԱՍ) մոտ և հեռու գտնվող գործակիցների վրա»,- հավելել է Նաթանյահուն՝ չմանրամասնելով։