Հայաստանում շինարարության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարի ցուցանիշը

News am-ի փոխանցմամբ Հայաստանում շինարարության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարի ցուցանիշը։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում շինարարության ոլորտի աճը  նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ կազմել է 16,4%։

Ծավալն ընթացիկ գներով կազմել է ավելի քան 418 մլրդ 243 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան 1 մլրդ դոլար։

Ստորև ներկայացված են շինարարության ծավալի ցուցանիշներն ըստ ամիսների՝ 2022 թվականի նույն ամիսների համեմատ։

հունվար – ավելի քան 16 մլրդ դրամ (աճը՝ 12,2%).

փետրվար – ավելի քան 21,5 մլրդ դրամ (աճը՝ 13,9%).

մարտ – ավելի քան 27,2 մլրդ դրամ (աճը՝ 16,6%).

ապրիլ՝ ավելի քան 30 մլրդ դրամ (աճը՝ 19,3%).

մայիս՝ ավելի քան 36,1 մլրդ դրամ (աճը՝ 18,4%).

հունիս – ավելի քան 43,1 մլրդ դրամ (աճը -18,1%).

հուլիս – ավելի քան 48,3 մլրդ դրամ (աճը՝ 17,8%).

օգոստոս՝ ավելի քան 61 մլրդ դրամ (աճը՝ 17,5%).

սեպտեմբեր – ավելի քան 65,7 մլրդ դրամ (աճը՝ 15,7%).

հոկտեմբեր՝ ավելի քան 68,9 մլրդ դրամ (աճը՝ 13,6%).

Արամ Դանիելյան

Spread the love