ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված էներգետիկների մասնագիտական տոնին, հայտնում են ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը մասնակցում էին էլեկտրաէներգետիկական համակարգի ներկայացուցիչներ։
Նախարարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց ամենօրյա նվիրված աշխատանքով է պայմանավորված համակարգի կայուն և անխափան գործառնումը։
Նախարարը նաև նշել է՝ չնայած ունեցած ձեռքբերումներին՝ համակարգն ունի շարունակական արդիականացման կարիք, ինչն իր հերթին պահանջում է օրնիբուն քրտնաջան աշխատանք․ «Կա համատեղ թիմային աշխատանք և ես հուսով եմ, որ դրա շնորհիվ կիրագործենք մեր առջև դրված խնդիրներն ու նպատակները»,- ասել է նախարարը։
Միջոցառման երկրորդ մասում Էներգետիկի մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ խրախուսվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շնորհակալագրերով։