Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը՝ կատարվածի մասին և վարչապետի այցը

«Սպառողների Ասոցիացիա»  ՀԿ-ն և  նրա նախագահ  Արմեն Պողոսյանը 2023 թվականը ամփոփելիս ՝ հիմնավելով  տարվա ուսումնասիրությունների արդյունքներին,  հանրապետության մի շարք համայնքների հետ կապված ունեցել են անցկացված սոցհարցումներ, որոնց  արդյունքները վերլուծելով , որոշ համայնքներ այդ թվում Արմավիր մարզի Արաքս համայնքը և նրա ղեկավար Ղազար Ղազարյանի կողմից իրականացված աշխատանքները բարձր են գնահատվել ազգաբանակչության կողմից, որտեղ   տարվա կտրվածքով  իրականացվել է  կառավարության , համայնքային և սուբվենցիոն ծրագրերով զգալի համայնքային նշանակության  աշխատանքներ:

 

«Զրույց »  թերթը եվ «progressarmenia.com»   լրատվական կայքը  տարեմուտին ընդառաջ հանդիպեց Արաքս խոշորացված համայնքի ղեկավար ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ եվ  ստացանք վերջինիս մեկնաբանությունը կատարված աշխատանքների շուրջ:

 

-Պարոն Ղազարյան մենք գիտենք , որ  երկար տարիներ ղեկավարել եք Ջրարբի  համայնքը , որը շատերի համար կառավարման հինալի մոդել է եղել: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը , որ փոքր բյուջեով կառավարում  և զգալի աշխատանքներ եք իրականացնում:

 

-Աշխատանքի մասին խոսում են այն բոլոր  մնայուն  գործերը, որոնք հետք են թողել մեր  համայնքում սերունդների համար: Իրապես չի եղել այնպիսի խնդիր և աշխատանք , որ իմ պաշտոնավարման տարիներին  լուծված չլինի Ջրարբիում, մենք թիմայնին աշխատանք ենք իրականացնում և ստանում ենք հաջողություն: Եվ չի եղել մի դեպք, որ գյուղացիների բարձրացրած խնդիրներն անպատասխան լինեն,   և ես  այդ համարում եմ  մշտական  և համատեղ աշխատանքի սկզբունք:  Իսկ այժմ մենք  նույն մեթոդով շարունակում ենք  գործերն իրականացնել Արաքս խոշորացված համայնքում  ի նպաստ մեր  ազգաբանկչության , որտեղ տարիներով սպասվող խնդիրները  մեր կատարած աշխատանքների շնորհվ  այսօր իրենց տրմաբանական լուծումն են գտել  մեր բոլոր գյուղական բնակավայրերում: Այդ մասին թող խոսեն գյուղացիները , ովքեր երկար են սպասել: Ինձ համար ամենաթանկ գնահատականը ժողովրդի  վստահությունն է, որ  յուրաքանչյուր օր ես ստանում եմ նրանցից , դիմում –նամակ ՝ առաջարկությունների միջոցով:

 

 

Գիտենք, որ զգալի աշխատանքներ են իրականացվել համայնքում (բնակավայրերում), բայց եթե մի քանիսն առանձնացնեք, որպես գլխավոր աշխատանք  և Ձեր նախընտրական ծրագրային դրույթներից, ո՞րոնք են դրանք:

 

 

-Անկեղծ   ասած վերջին տարիներին  ինչպես արդեն տեղեկացել եք համայնքային  նշանակության զգալի  խնդիրներ ենք լուծել Արաքս խոշորացված համայնքում, սակայն դեռ չլուծված խնդիրներն իրենց հերթին են սպասում: Այդուհանդերձ  աշխատանքները , որոնք եղել են իմ նախընտրևական  ծրագրային  դրույթներում և առհասարակ մենք իրականացրել ենք այնպիսի աշխատանքներ և ծրագրեր, որոնք խորհրդային տարիներից եղել են ուշադրության կերնտրոնում , բայց չեն հասցրել լուծում գտնել: Մեր իշխանությունների կառուցողական քաղաքականության շնորհիվ դրանք այսօր դարձել են իրականություն: Մեր գյուղական բանակվայրերում (համայնքներ) խրախուսել և խթանել ենք   մշակութային, կրթական ,  նախադպրոցական մի շարք  ծրագրերին .(շենք –շինությունների բարեկարգում, միջոցառումների ֆինանսավորում, նվերների հանձնում և այլն ) ինչպես նաև  ենթակառուցվածքների՝  խմելու, ոռոգման ջրի ներքին ցանցի  հիմնանորոգման, ճանապարհների ասֆալտապատման և այլ  աշխատանքներ, որոնք այլևս իրականություն են:

Ի՞նչպիսի էր տարին ձեռքբերումների և բացթողումների առումով, և ի՞նչ ակնկալիքներ կան եկող ՝ 2024 թվականից:

 

– Ինչպես արդեն ասացի ձեռքբերումները սպասվածից ավելին էին , հասցրել ենք սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքները լիարժեք կատարել, դրան զուգահեռ իրականացրել ենք գլոբալ այն աշխատանքները , որոնք մեր առջև դրված էր մինչ խոշորացումը , որոնցից  ցանկանում եմ առանձնացնել՝ Հայկաշեն, Արաքս , Մեծամոր  գյուղական բնակավայրերում ընթացիկ տարում  գազի խողվակաշար կանցկացվի  վերոհիշյալ  բնակատեղիներում  և բնական գազը այս գյուղերում  այլևս իրականություն կդառնա, որտեղ նախկինում երբևէ չէր եղել: Նշանակալից գործերից են մանկապարտեզերի կառուցման և վերակառուցման աշխատանքները, որոնք դարակազմիկ են մեր գյուղական բնակավայրերի համար:Այդ ֆոնին  մենք նախատեսել ենք 2024 թվականին իրականացնել այն բոլոր ծրագրերը , որոնք հաստատվել են մեր հնգամյա ծրագրում:Մեր բոլոր աշխատանքները բխում են մեր և համայնքի բարեկեցության ապահովմանը միտված:Բոլորիս ցանկանում եմ խաղաղություն և հաջողակ աշխատանքների տարի:

 

Ի դեպ հիշեցնենք, որ «Զրույց»    թերթի հարցմանն ի պատասխան Արմավիրի մարզպետարանից  տեղեկացրեցին այն ծրագրերը , որոնք իրականացվել և ընթացիկ տարում կիրականացվեն Արաքս խոշորացված համայնքում: Համայնքապետ՝ Ղազար Ղազարյանի և իր աշխատակազմի համառ ու եռանդուն  աշխատանքների շնորհիվ, բնակչի  կյանքի որակը բարձրացրել է ենթակառուցվածքների ներդրման և բարեկարգման շնորհիվ։Հաստատված ծրագրերից երեքը կիրականացվեն 2024թ-ի ընթացիկ տարում, ինչպես արդեն գիտենք գյուղական  երեք բնակավայրերում  գազաֆիկացվեց  սնուցող գազատարի խողովակաշարը,  կգազաֆիկացնեն  փողոցները, ծրագրի արժեքը 812,087,640 ՀՀ դրամ է։ Մենք տեղեկացանք նաև, որ կառավարության 65 տոկոս և համայնք 35 տոկոս համաֆինանսավորմամբ է դա իրականացվել։Ծրագրի շահառուները 580 տնային տնտեսություններ են։ Կվերանորոգվեն նաև Գայ և Հայկաշեն բնակավայրերի մշակույթի տների երկրորդ հարկերը։Բացի այդ մեկ այլ գյուղական բնակավայրում՝Առատաշենում արտաքին լուսավորությունն ապահոված է։ Ընթացիկ տարում կավարտվեն նաև սուբվենցիոն ծրագրով 300 լիտր(վայրկյան) պոմպակայանի և ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները։ Ապագա գյուղի բնակիչների պահանջով  փոխվել են հին երկայթա խմելու ջրագծերը և փոխարինվել են նոր պլաստմասե սննդային խողովակներով, որի երկարությունն է՝ 500 մ։ Նմանատիպ ծրագիր իրականացվել է նաև Գայ բնակավայրում։

Գայ համայնքապետարանի շենքը նույնպես իր վերջնական վերանորոգման աշխատանքները կավարտի ընթացիկ տարում, որի մեկնարկը 2023 թվականին է ։Վերանորոգվել է նաև Ապագա բնակավայրի մարզադպրոցը՝ 549,63քմ մակերեսով։Բնակավայրերից շատերի մանկապարտեզների շենքեր են վերանորոգվել, մի քանիսն էլ կվերանորոգվի՝ ընթացիկ  2024թ-ի ծրագրով։

 

 

Օրերս  վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արաքսի  համայնքապետարան և իր ֆեսբուքյա էջում գրառում էր կատարել հետևյալ  տեղեկատվությամբ՝ Նախօրեին այցելել եմ նաեւ Արաքսի համայնքապետարանի շենքում հիմնված Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 55.3 մլն դրամ է: Այն իրականացվել է Հայաստանի կառավարության, Արաքսի համայնքապետարանի և GIZ համագործակցությամբ:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվել է նաեւ համայնքապետարանի շենքը:

 

Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի

Spread the love