Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ՊԲ-ն 223 զոհ է տվել, վիրավորվել է 244, անհետ կորել՝ 20, գերեվարվել՝ 23 անձ․ Քյարամյան

2023թ․ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը տվել է 223 զոհ,  որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 5 անչափահաս, վիրավորվել է 244 մարդ, նրանցից մոտ 80-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 10 անչափահաս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Ըստ նրա՝ 20 անձ անհետ կորած է այս պահին համարվում, որոնցից 5-ը՝ քաղաքացիական անձինք։

Քյարամյանի փոխանցմամբ՝ դիակի խոշտանգման մոտ 20 դեպք է արձանագրվել։

Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին և արդեն հենց Հայաստանում մահվան մոտ 70 դեպք է գրանցվել, ըստ ՔԿ նախագահի՝ գլխավոր պատճառն Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց մոտ ձևավորված հոգեբանական վիճակն է եղել։

Spread the love