Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է «Европейская правда»-ն։
Էրդողանն ընդգծել է հացահատիկի արտահանման միջանցքի վերագործարկման կարևորությունը։
Թուրքիայի նախագահն ասել է, որ այդ նպատակով շարունակում է դիվանագիտական շփումները։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան «մեծ ջանքեր է գործադրում՝ դադարեցնելու արյունահեղությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ պաղեստինյան տարածքներում»։
Զելենսկին ուշադրություն է հրավիրել ուկրաինացի գերիների և տեղահանվածների, մասնավորապես՝ Ղրիմի թաթարների վերադարձի հարցին։