Թերթը կարևոր առաքելություն ունի ոչ միայն համայնքի ընդհանուր դրության լուսաբանման ու հասարակական կարծիքի ձևավորման գործում ՝ այլև համայն հայության համար.

   

«Զրույց» -ի բացառիկ զրուցակիցն է Պոլսի «Ժամանակ»  թերթի խմբագիր Արա Քոչունյանը: Հիշեցնենք , որ լրատվամիջոցը հատել է հարուրամյակի շեմը, որը սփյուռքի մեր հայրենակիցների համար, ոչ միայն լրատվական միջոց է ՝ այլև հայապահպանման միջոցներից մեկը: «Դեռ նախորդ դարասկզբի ժամանակին համընթաց, արևմտահայության շրջանում համայնքային կարևորագույն գործունեություն էր իրականցնում «Ժամանակ»  թերթը»,-այսպես սկսվեց մեր զրույց պարոն Քոչունյանի հետ, ով թերթի հիմնադիր Քոչունյաններ Միսաք և Սարգիս եղբայրների ազգի-շառավիղի շարունակողն է: Խոսելով թերթի հիմնադրման նախապատմության մասին մերզրուցակից հիշեց. -Թերթը առաջին անգամ լույս է տեսել 28 հոկտեմբեր 1908 թվականին Միսաք և Սարգիս Քոչունյաններ եղբայրների կողմից և մինչ օրս գրեթե 100 տարի է շարունակում է անխափան իր գործունեությունը, որը Թուրքիայում և Հայաստանում իբրև հայկական թերթ ամենա երկարակյացն է , որը անընդհատ տպագրվել է: Թերթը դեռևս լույս է տեսել այն ժամանակ, երբ դեռ Պոլիսը տակավին իր փառքի մեջէր: «Ժամանակ» -ը հայոց հանրային կարծիքը ձևավորող կարևորագույն մարմինն էր:Արևմտահայության համար կարևորագույն առաքելություն ուներ Պոլսի մեջ տեղի ունեցող այդ ժամանակվա իրադարձությունները արծարծելու առումով: Հաջորդ տարիներին հայտնի է, թե ինչպիսի պատմություն ունեցավ Պոլիսը , այդ պատճառով սակայն թերթը շարունակեց իր առաքելությունը ՝հետագայում վերածվեց ավելի շատ համայնքային նշանակություն ունեցող թերթի, որի հայ իարկանության մեջ լինելը չնվազեց, բայց փոփոխվեց: Իսկ վերջին 20 տարիներին երկաթյա վարագույրներից հետո Հայաստանի անկախությունից հետո ինչպես հայկական ամբողջ մամուլը Պոլսո «Ժամանակ»  թերթի համար անշուշտ ևս շրջադարձային եղավ:Վերադառնալով բուն թեմային պարոն Քոչունյանը ներկայացրեց. -«Ժամանակ»  թերթի հիմնադիր ՝Քոչունյան եղբայրները մեծ և նշանակալի գործունեություն են կատարել նաև հասրարական կյանքի տարբեր ոլորտներում, նրանք մտավոր և ազգային կարևոր դերակատարություն ունեցող անձինք էին: Միսաք Քոչունյանը, որպես մշակույթի մարդ նախաձեռնել է Նարեկի աշխարհաբար թարգմանությունը և էլի մի շարք գրական ու մշակութային արժեք ունեցող հանրային կարևոր ու մնայուն աշխատանքների նախաձեռնությունը, միաժամանակ ուներ ազգային կարևոր գործունեություն, նրա առաքելությունը պակաս կարևոր չէր նաև ազգային պատգամավոր դառնալու գործին, այդպիսով Միսաք Քոչունյանը բեղուն գործունեություն կատարեց իր կյանքի ընդացքում: Իսկ Սարգիս Քոչունյանը իր երեց եղբոր կողքին թերթի վարչական պատասխանատուն էր: Միսակ Քոչունյանը եղել է ազգային պատրիարքարանի Եգիպտական մասի ատենապետը և միաժամանակ ատենապետն էր աթոռանիստ Մայր եկեղեցում թաղային խորհրդում: Թերթի գործունեության կարևոր գործերով էր զբաղվում այդ ֆոնին նա ի նպաստ բերեց մի ծրագիր, ըստ որի նա թերթում լուսաբանեց ժամանակակից հայ մեծերին մինչև այսօր էլ այդ պատիվն ու ավանդույթը փոխանցված է սերունդներին: Պարոն Քոչունյանի խոսքերով.

-Թերթում հատուկ տեղ է գտել արևմտյան խոշոր գրականության դեմքերը, ակնառու մշակութային և արվեստի գործիչներ , այսօր ևս ավանդույթի ուժը շարունակվում է և թերթի հատուկ սյունակներում տեղ է տրվում հատկապես վերջին 10 տարիների մեր ժամանակակից ամենաազդեցիկ դեմքերին: Թերթն այսօր իր գործունեթյունը ծավալում է, որպես համայնքային թերթ : Նա կհամարվի գլխավոր համայնքային թերթ, իսկ գլխավոր առաքելությունը շարունակում է համարվել արագ և կարևորագույն նյութերի հրապարակումը, համայնքային կյանքից ներս կարծիքի փոխանակումը և հասարակական մտքի ձևավորման առողջ մոտեցումները: Առավել չափով այս երկու առանցքային մոտեցումների շուրջ կընթանա«Ժամանակ»  թերթի գործունեությունը» : Վերջում ամփոփելով մեր հարցազրույցը պարոն Քոչունյանն ասաց. -Առաքելությունը իրականացնելու համար թերթն ունի համապատասխան արժեհամակարգ: Եվ այդ արժեհամակարգի մասը կազմում է իրենց կողմից պաշտպանել այդ համայնքի գերագույն շահերը հաստատություններում , որը համայնքի առողջ գոյատևման համար գրավականներից է : «Ժամանակ»-ի 100 ամյա տարեդարձը ևս կարևոր մի խորհուրդ ունի, որ թերթը կարևոր առաքելություն ունի ոչ միայն համայնքի ընդհանուր դրության լուսաբանման ու հասարակական կարծիքի ձևավորման գործում ՝այլև համայն հայության համար, հայ մամուլի 100-ամյա ժառանգության, ստացման , պահպանության ու փոխանցման գործում , որը ստացված ոչ նյութական արժեք է որը հետագա գործունեության համար կարևոր մղիչ ուժ է :

Զրույցը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love