ԱՅԳԵԶԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻԱՅՆ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԿԵՍ ՄԻԼԻԱՐԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

«Զրույցը» շարունակում է անդրադառնալ ՀՀ համայնքներում առկա իրավիճակին` ձեռքբերումներին եւ առկա խնդիրներին:

Այսօր անդրադառնալու ենք Արարատի մարզի Այգեզարդ համայնքի անցուդարձին, որտեղ պարբերաբար իրականացվում են նորանոր ծրագրեր` ի նպաստ գյուղի զարգացմանը եւ այգեզարդցու առաջխաղացմանը: 


Մասնավորապես 2020 թվականի` Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Այգեզարդ համայնքում ասֆալտապատվում է դեպի միջնակարգ դպրոց տանող Մեսրոպ Մաշտոց փողոցի 395 մետր երկարությամբ ճանապարհահատվածը: Նախատեսվում է իրականացնել փողոցի ասֆալտապատում, ճանապարհին հարող մայթի, ջրահեռացման խողովակների և առուների կառուցում:Կբարեկարգվի նաև դպրոցի մուտքի հատվածը։


Գյուղում այս պահին ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: Մասնավորապես, այսուհետ Այգեզարդի զբոսայգին կունենա նաեւ շատրվաններ և կլինի լուսավոր: Աշխատանքներն ավարտական փուլում են: 

ԱՅԳԵԶԱՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՐ ՏԵՍԼԱԿԱՆ

Գյուղում ընթացող շինաշխատանքների,  զարգացման ծրագրերի  շուրջ զրուցել ենք Այգեզարդ համայնքի համայնքապետ ԱԶԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

Պարոն  Ավետիսյան , շուրջ երկու տարիների ընթացքում` Ձեր  տված ընտրախոստումներից, որոնք ե՞ն այսօր ամբողջությամբ իրականացված, որոնք կենսական նշանակություն ունեն համայնքի զարգացման համար: 

-Կատարված աշխատանքները բազմաթիվ են` երկու տարվա մեջ կատարել են կես միլիարդ դրամի աշխատանք: Բայց թերեւս կառանձնացնեմ համայնքի համար կատարված երեք կարեւոր աշխատանքները: Դրանք են` ասֆալտապատում, զբոսայգու բարեկարգում, համայնքի լուսավորություն: Համայնքում տեղադրված է արեւային կայան:

-Որոնք ե՞ն այն խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը:

– Այս պահին համայնքում խնդիրներ, որպես այդպիսին գլոբալ առումով կարելի է ասել չկան: Այս պահին Մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի, որը սեփական բյուջեի միջոցով անհնար է իրականացնել: Ընդհանուր հիմնանորոգման աշխատանքները կազմում են մոտ 600 միլիոն դրամ: Խնդիրը լուծելու համար դիմելու ենք դեսանատներ, բարարարների, հկ-ների, որպեսզի գոնե այդ ճանապարհով խնդիրը կարգավորվի:

-Պարոն Ավետիսյան, 2020թվականը բոլորիս համար ծանր է` համաճարակ, պատերազմ: Որքանո՞վ են այս խնդիրները ազդել Ձեր ծրագրերի իրականացման վրա:

-Այո, անցած տարին բոլորիս համար ծանրագույն տարի էր, սակայն, բարեբախտաբար, մենք մեր մասով աշխատանքել ենք բավականին լարված գրաֆիկով, որի արդյունքում հասցրել ենք մեր առջեւ դրված բոլոր պլանները ի կատար ածենք: Եվ տարին մտնել նոր ծրագրերով:

-Տեղյակ ենք նաեւ, որ Ձեր ընտրվելուց հետո համայնքում մեծ թափով զարգացում է ապրում կրթամշակութային, սպորտային կյանքը: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում ընթացիկ տարում:

-Այո, իմ ուշադրության կենտրոնում է նաեւ երիտասարդների զարգացման ծրագիրը: Այդ ուղղությամբ ունենք կատարված աշխատանքներ, համայնքն ունի արվեստի, դհոլի, կերպարվեստի խմբակներ: Թվայնացված է նաեւ Այգեզարդի գրադարանը, որը հանրապետությունում կրկին եզակիներից է:

Ինչ վերաբերում է սպորտին, ապա պետք է ասեմ, որ Ֆուտոբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ծրագիր ենք իրականացրել` համայնքում ստեղծելով մինիֆուտբոլի դաշտ: Դրան զուգահեռ ընթանում են աշխատանքներ` վերը նշված ծրագիրը ընդլայնելու: Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում համայնքում զարկ տալու նաեւ սպարտի այլ ճյուղերին, օրինակ մեծ թենիսին, վոլեյբոլին, բասկետբոլին:

ԶՐՈՒՅՑԸ` ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love