Թուրքիայում աշխատում են Էրդողանի եւ Պուտինի հանդիպման ուղղությամբ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը քննարկվում է, հանգամանքները համաձայնեցվում են դիվանագիտական խողովակներով, բայց ամսաթվի եւ տեղի մասին որոշակիություն առայժմ չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։

«Առայժմ որեւէ որոշակիություն չկա։ Հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանք է կատարվում դիվանագիտական խողովակներով։ Որեւէ որոշակի բան առայժմ չկա»,- ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։

Spread the love