Եվրախորհրդարանի մոտ 120 անդամ Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել

Եվրախորհրդարանի մոտ 120 անդամ Ստրասբուրգում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել, ուրբաթ հայտարարել է ֆինն եվրապատգամավոր Պետրի Սարվաաման։

7-րդ հոդվածը թույլ է տալիս միությանը դադարեցնել անդամությունը «այնպիսի արժեքների» համառ խախտման» համար, ինչպիսին են մարդու իրավունքները, դեմոկրատիան, հավասարությունը եւ օրենքի գերակայությունը։ Եթե Եվրահանձնաժողովի անդամների մեկ երրորդը եւ խորհրդարանի (705 անդամ) երկու երրորդի մեծամասնությունը համաձայնի սրան, «որակյալ մեծամասնությունը» կարող է դադարեցնել միության անդամի իրավունքները, ներառյալ Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքը։

Եվրախորհրդարանի ֆինն պատգամավոր Պետրի Սարվաաման խնդրագիրը շրջանառության մեջ է դրել այս շաբաթ, եւ ներկա պահին հավաքվել է 120 ստորագրություն, ուրբաթ տեղեկացրել է նա Х-ի իր միկրոբլոգում։

Սարվաաման Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրել է այն բանում, որ նա «ԵՄ-ն պատանդ է պահում Ուկրաինային օգնության պատճառով», եւ պնդում է, որ նրան իրավունքներից զրկելը Եվրամիության արժեքները պաշտպանելու եւ որոշումներ կայացնելու գործընթացներն ապահովելու միակ ճիշտ միջոցն է»։

«Դա նաեւ ազդանշան կհանդիսանար բոլոր անդամ պետությունների համար, որ ԵՄ-ն չի հանդուրժի ոչ մի նահանջ իրավունքի գերակայության սկզբունքից կամ անկեղծ համագործակցության սկզբունքի խախտում,- ասել է նա։- Մեր գլխավոր խնդիրը եվրոպական կենսակերպի եւ դեմոկրատիայի պաշտպանությունն է»։

Spread the love