Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից նախագծերի փաթեթին Posted on January 11, 2022January 11, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից նախագծերի փաթեթը:Առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձեւով վճարումների, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:Լրամշակված տարբերակով 2022թվականի հունվարի 1-ի փոխարեն օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվելու է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծերի փաթեթն ամբողջությամբ լրամշակվել է: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ընդգծել է անկանխիկ գործառնությունների անհրաժեշտությունը: Նա առաջարկել է, որպեսզի գրավատները 2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով, 2023 թվականի հունվարի մեկից` 50 հազար դրամից ավելի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` 20 հազար դրամից ավելի վարկերը:Առաջարկությունն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:Քննարկման եւ քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Post Views: 100 Spread the love