Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին , որոնք վերաբերվում էին ոլորտում առկա խնդիրներին և ձեռքբերումներին: «Զրույց /progressarmenia.com» -ի այն հարցին թե ա՞րդյոք գերատեսչությունն այսօր հագեցած է մասնագիտական որակյալ կադրերով ՝ կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը նկատեց,- « Շուրջ 27 հազար գրանցված տնտեսվարողի դեպքում, բնականաբար մեր ռեսուրսները բավարար չեն, դժվար է խնդիրը լուծել: Բոլորս գիտենք թե ինչով է պայմանավորված այն՝ մեր մասնագետ-կադրերի զգալի մասը ավագ սերունդն է ՝ երիտասարդներից քչերն են դիմում Ագրարային համալսարան , մասնագիտական կրթություն ստանալու համար, այնուամենայնիվ մենք փորձում ենք, առաջիկայում որակյալ կադրերով համալրել մեր ոլորտը:
Հեռանկար տեսնում ենք , որոշակի մոտեցումներ ենք մշակում, բայց մեծ խնդիրը մասնագիտական գիտելիքների պակասն է ինչպես արդեն ասացի ՝ երիտասարդության շրջանում: Մեր տեսչական կազմը գնալով դեպի ծերացում է գնում , իսկ նոր երիտասարդ սերունդը ձգտում է ավելի գրավիչ մասնագիտություններ, որտեղ ավելի բարձր վարձատրության ակնկալիք են տեսնում:Սակայն մենք հնարավոր բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք մեր ոլորտը գրավիչ և կայուն դարձնել երիտասարդների համար», -վերջում հավելեց Հայրապետյանը:
Կարինե Սարգսյան