34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավորները սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։ Այդ մասին X-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն․
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին, ընդգծում ենք նման քաղաքականության կանխարգելման և իրավունքների պահպանման անհրաժեշտությունը»։