Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 15-ին, կազմել է 405.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.65 դրամ (նվազել է 0.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.27 դրամ (նվազել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.64 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-405 դրամով, վաճառվում է 408-409 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 435-442 դրամով, վաճառվում է 447-453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.29-4.60 դրամով, վաճառվում է 4.67-4.84 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 405 դրամով, վաճառվում՝ 409 դրամով:

Եվրոն գնվում է 444-445 դրամով, վաճառվում է 449 դրամով:

Ռուբլին գնվում է 4.50-4.55 դրամով, վաճառվում է 4.65 դրամով:

Spread the love