2023 թվականին ավելացել են կեղծ ահազանգերի թիվը.ՍԱՏՄ

2023 թվականին սպառողների կողմից ՍԱՏՄ-ն խախտումների և միաժամանակ կեղծ ահազանգերի հետ կապված դիմումներ է ստացել 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ  (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը): Այդ մասին  Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ հայտարարեց  կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը:

 

Վերոհիշյալ  թեման խիստ արդիական է  և մտահոգիչ սպառողների շրջանում:Բողոքներն իրապես լինում են տեղին և հակառակը ՝  ոչ նպատակային,  սակայն  մեզ (ՀԿ , progressarmenia.com/ Զրույց)դիմած սպառողների զգալի մասը բողոքում է կիլոգրամով վաճառվող սննդամթերքի  (ալրային և շաքարային) հրուշակեղենի լայն սպառման ապրանքատեսակներից, որոնց պիտանելիության ժամկետը հաճախ անցած է լինում, սակայն սպառողը մոլորվում է և ընկնում է (թակարդը) գնելով ժամկետնանց անպետք սնունդ:

Առաջացած խնդիրը  բացառելու և տեղում ծանոթանալու համար ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանի խոսքերով՝ նման դեպքերը բացառված չեն , շատ այլ ապրանքատեսակների դեպքում , սակայն  սպառողը  պետք է  վաճառակետում  տարային փակցված պիտակավարմանը (մակնշմանը) ծանոթանա  կամ փաստաթղթային տարբերակ պահանջի և այդ եղանակով ստուգի  տվյալ ապրանքը գնելուց առաջ, քանի-որ  հաճախ  խանութներում կիսադատարկ տարաներին  ավելացնում են հին խմբաքանակի ապրանքներ ՝ այսպիսով մոլորեցնում մեր սպառողներին:

Ի դեպ կիլոգրամով վաճառվող  կասկածելի  ապրանքների դեպքում պարտադիր պետք է պահանջել մակնշումը  հաստատող (փաստաթղթի ձևով):

Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love