Խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ծառայությունից խուսափողների մասին օրենքի լրացումները

Խորհրդարանը հունվարի 16-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումների կատարման օրինագիծը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ։ Կողմ է քվեարկել 61, դեմ՝ 27 պատգամավոր։

Ժամկետային ծառայություն չանցած եւ երկրից հեռացած ՀՀ քաղաքացիներն, այսպիսով, կկարողանան 27 տարեկանից հետո վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից ծառայությունն իրականացնելուց հետո (2 տարի)։ Նրանք նաեւ կարող են ծառայել 15 ամիս եւ վճարել 2,5 մլն դրամ կամ, համապատասխանաբար, 7,5 ամիս եւ 5 մլն դրամ, 1 ամիս եւ 10 մլն դրամ։ Իսկ 15 մլն դրամ վճարելու դեպքում կարելի է առհասարակ չծառայել բանակում։

Միեւնույն ժամանակ,  քրեական հետապնդումը 37 տարեկան անձանց նկատմամբ (ժամկետային ծառայության դեպքում) եւ 45 տարեկանում (որպես պահեստի սպա ծառայության դեպքում) կդադարեցվի։

ՀՀ այն քաղաքացիները, որոնք ստացել են այլ երկրի քաղաքացիություն 27 տարեկանից հետո, կազատվեն ծառայությունից, եթե մինչ այդ ծառայել են 12 եւ ավելի ամիս կեցության երկրում։ Հակառակ դեպքում նրանք կկարողանան ազատվել ծառայությունից 2,5 մլն դրամ վճարելու դեպքում։

Spread the love