Իրանի հրթիռների հարվածների հուժկու պայթյունը ցնցել է նաև Բաքուն. թիրախների շարքում է Վարանդայի օդանավակայանը Իրանագետ

Իրանական գերճշգրիտ հրթիռային հարավածներով Իրաքի և Սիրիայի տարածքում հակաիրանական ուժերի մի շարք՝ այդ թվում՝ իսրայելական հատուկ ծառայությունների կենտրոնակայանի և Թուրքիայի հետ առնչություններ ունեցող ահաբեկչական խմբավորումների, ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունն ակներևաբար անհանգստացնում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբին: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նաեւ նշել է. «Բանն այն է, որ արդեն իսկ իրանական փորձագիտական շրջանակերում կարծիքներ են հնչում, որ իրանական բալիստիկ հրթիռների նշանակետեր են նաև արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով օգտագործվող ենթակառուցվածքները։

Ակնհայտ է, որ նման պոտենցիալ թիրախների շարքում է նաև Արցախից բռնազավթված Վարանդայում կառուցված օդանավակայանը, որն ունի անթաքույց ռազմական նշանակություն և հատկապես կառուցվել է հակաիրանական նպատակներով։

Ուստի իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունը թեև տեղի է ունեցել Իրաքում և Սիրիայում, սակայն, պատկերավոր ասած, ցնցել է նաև Բաքուն»:

 

Spread the love