Դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. Տուգանքը՝ 65.25 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հարկ վճարողի մոտ 140 դեպքով արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք, տուգանքի չափը կազմել է 65.25 մլն դրամ:

Իսկ 3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Դեպքերն արձանագրվել են փաստացի գործունեության 8 ոլորտում։

Մասնավորապես, շենքերի կառուցապատման, շինարարության, ճանապարհաշինության ոլորտում  6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով բացահայտվել է 46 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 11․5 մլն դրամ տուգանք: Հանրային սննդի ոլորտում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 27 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6․750 մլն դրամ տուգանք: Տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք: Հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրությամբ զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք: Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 10 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․5 մլն դրամ տուգանք: Խորհրդատվության (հաշվապահական, իրավաբանական, այլ) բնագավառում՝ մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք: Մթերային խանութում մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750  հազար դրամ տուգանք, մրգի և բանջարեղենի առևտրով զբաղվող մեկ հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող և առաջադրվել է 750  հազար դրամ տուգանք, իսկ այլ ոլորտներում՝ 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք:

Spread the love