Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 18-ին, կազմել է 405.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.48 դրամ (աճել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.18 դրամ (աճել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 402-404 դրամով, վաճառվում է 408-409 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 433-441 դրամով, վաճառվում է 445-451 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.25-4.53 դրամով, վաճառվում է 4.60-4.80 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 404 դրամով, վաճառվում՝ 408 դրամով:

Եվրոն գնվում է 439-440 դրամով, վաճառվում է 446 դրամով:

Ռուբլին գնվում է 4.45-4.50 դրամով, վաճառվում է 4.60 դրամով:

Spread the love