Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին աջակցող կարևոր հանձնառության համար. Ալեն Սիմոնյան

Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար: Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։

Spread the love