Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի, 12-ի, 15-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Մամիկոն Մարտիրոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ Լեռնիկ Ստեփանյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Երևանի կայազորի զինվորական դատախազ Արթուր Անտոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Էդգար Պողոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
Արթուր Մարտոյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Անդրանիկ Ալեքյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սմբատ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Զոհրաբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2024 թվականի հունվարի 22-ից:
Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Տիգրան Առաքելյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Դավիթ Թովմասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Էլեն Ծատուրյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Էռնա Խաչինյանը փոխադրվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Մացակ Փանոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: