Ժամանակակից սմարթֆոնները գիշերը կարելի է դնել լիցքավորման, սակայն կա մեկ կարևոր պայման․ պետք է օգտագործել սմարթֆոնի բնօրինակ լիցքավորիչն իր աշխատող մալուխով։ Նման կարծիք է հայտնել Zecurion վերլուծական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ուլյանովը։
Նրա խոսքով՝ գիշերը հեռախոսը լիցքավորելն ավելի նախընտրելի է, քանի որ եթե օգտատերը հեռախոսը լիցքավորում է ցերեկը, ապա հնարավոր է, որ այն անընդհատ միացնի հոսանքին և անջատի հոսանքից, իսկ դա կարող է բացասաբար ազդել մարտկոցի վիճակի վրա և կրճատել դրա շահագործման ժամկետը։
Բացի դրանից, սմարթֆոնի լիցքավորման ընթացքում այն օգտագործելը նույնպես լավ գաղափար չէ, քանի որ մալուխը կարող է տեղից դուրս գալ, շարժվել, ծռվել և ի վերջո վնասվել։
Մասնագետը նաև նշել է, որ ժամանակակից սմարթֆոնները հագեցած են կարգավորիչներով, որոնց շնորհիվ չեն լիցքավորվում ավելին, քան հարկավոր է։ Այսինքն՝ երբ մարտկոցն ամբողջությամբ լիցքավորվում է, կարգավորիչը թույլ չի տալիս, որ էլեկտրականություն փոխանցվի մարտկոցին։ Սակայն եթե դուք օգտագործում եք անսարք մալուխ, դա կարող է հանգեցնել խնդիրների, այդ թվում՝ հրդեհի: Ուստի մասնագետը խորհուրդ չի տալիս օգտագործել վնասված կամ ոչ ֆիրմային լիցքավորիչներ։
Կարծիք կա նաև, որ չի կարելի հեռախոսը լիցքաթափել գրեթե ամբողջությամբ և հետո միայն լիցքավորել մինչև 100%: Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս հեռախոսը լիցքավորել, երբ մարտկոցը դեռ 10-20% լիցք ունի և լիցքավորել մինչև 80-90%: