Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 19-ին, կազմել է 405.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.10 դրամ (նվազել է 0.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.07 դրամ (նվազել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 402-404 դրամով, վաճառվում է 408-409 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 433-437 դրամով, վաճառվում է 444-450 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.26-4.56 դրամով, վաճառվում է 4.62-4.81 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 404 դրամով, վաճառվում՝ 408 դրամով:

Եվրոն գնվում է 439-440 դրամով, վաճառվում է 446 դրամով:

Ռուբլին գնվում է 4.45-4.50 դրամով, վաճառվում է 4.60 դրամով:

 

Spread the love