Գեղարքունիքում սահմանային իրավիճակը գիշերը հանգիստ է եղել

Գիշերը հանգիստ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։
Նշենք, որ երեկ՝ հունվարի 11–ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Մարտական գործողությունների հետեւանքով զոհվել է հայ երեք զինծառայող, եւս երկու զինծառայող վիրավորվել է, նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

Spread the love