Իրանում ժամկետային զինծառայողը կրակել և սպանել է 5 ծառայակիցներին

Իրանի հարավ-արևելյան Քերման նահանգում ժամկետային զինծառայողը սպանել է հինգ ծառայակից զինվորականների զորանոցում, հայտնում է IRNA-ն։

Իրանի բանակի հարավարևելյան տարածաշրջանային շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ղոլամալյանը կիրակի օրը հայտնել է, որ ժամկետային զինծառայողը կրակ է բացել մարտական ​​դիրքում հանգստացող զինվորների վրա, այնուհետև դեպքի վայրից դիմել փախուստի։

Ղոլամալյանը նշեց, որ կրակոցների դրդապատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել՝ հավելելով, որ ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է իրականացվում։

Spread the love