ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը ներառվել է Թուրքիայի խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի օրակարգում

ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը պաշտոնապես ներառվել է Թուրքիայի խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի օրակարգում եւ կքննարկվի երեք միջազգային ակտերի հետ միասին։ Այս մասին տեղեկացրել է TRT Haber հեռուստաընկերությունը՝ նշելով, որ  քվեարկությունը տեղի է ունենալու երեքշաբթի։

Խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի նիստը նշանակված է տեղի ժամանակով ժամը 15.00-ին։ Փաստաթղթերի քննարկման հերթականությունը կդիտարկի մեջլիսի խորհուրդը։ Շվեդիայի արձանագրության վավերացումից զատ՝ նախատեսվում է նաեւ Մալայզիայի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման եւ Կորեայի Հանրապետության հետ առեւտրում կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրերի դիտարկումը։

Սկզբում խորհրդարանի օրակարգում ներառված էին մի քանի ներքին օրենսդրական ակտեր, բայց հունվարի 22-ի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին արձանագրությունը քվեարկության դնելու հնարավորության մասին։ 2023թ. դեկտեմբերի 26-ին այն հավանության էր արժանացրել Թուրքիայի օրենսդիր ժողովի միջազգային գործերի հանձնաժողովը։ Այժմ հարցի վերաբերյալ քվեարկությունը պետք է տեղի ունենա ընդհանուր առմամբ խորհրդարանի շրջանակում։ Դրա հաստատման համար բավական կլինի 600 տեղանոց խորհրդարանի քվեարկությանը մասնակցող պատգամավորների պարզ մեծամասնությունը։

Spread the love