Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի՝ հունվարի 24-ին, պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։
Իրանի նախագահի Անկարա այցը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով։
Թուրք պաշտոնակցի հետ հանդիպումից բացի՝ սպասվում է Համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացում ամենաբարձր մակարդակով, Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։