Հայաստանի իշխանություններն աշխատում են ականների մասին տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Փոխադարձ կառուցողական մոտեցման և վստահության ամրապնդման դեպքում մենք կկարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվությունը և այն փոխանցել Ադրբեջանին։ Բայց այս գործընթացը պետք է տեղի ունենա միջազգային գործընկերների միջոցով։ Սա թույլ կտա համոզվել, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում»,- նշեց նա։