Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածությունների կատարման հարցում կա՛մ չկան էական բովանդակային քայլեր, կա՛մ արդյունքներ չկան։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ասել է, որ պայմանավորվածությունները քննարկվել են Թեհրանում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը։
Հայաստանը պատրաստ է բացել սահմանը քաղաքական և ենթակառուցվածքային առումով, Թուրքիայի կողմից որոշում չկա, նշել է արտգործնախարարը։