Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի` ՆԱՏՕ-ին միանալու արձանագրության նախագծին, հայտնում է Anadolu-ն։
Դեկտեմբերի վերջին Թուրքիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին։ Վերջին երկիրը, որը հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ, Հունգարիան է։
Ավելի վաղ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել էր, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին հրավիրել է Բուդապեշտ, և իրենց հանդիպման առանցքային թեման լինելու են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները։