Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, և ինչպես են համաձայնեցվել մի քանի եռակողմ փաստաթղթեր ամենաբարձր մակարդակով՝ հայ-ադրբեջանական-ռուսական, որոնք սահմանում էին կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում՝ խնդիրները՝ սահմանների սահմանազատման, առևտրի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի ստորագրման մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նա նշեց, որ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել են համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են հարցի տնտեսական կողմով։
Վերջերս մենք տեսանք, որ այս բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո արևմտյան գործընկերները որոշեցին, որ ինչ-որ տեղ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթացի հասնել այս ուղղությամբ, և նրանք սկսեցին հրապուրել հայերին և ադրբեջանցիներին Բրյուսել, հետո Փարիզ, հետո Վաշինգտոն, ապա Պրահա։ Ի դեպ, 2022 թվականին Պրահայում վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում։ Սա նշանակում է, որ ԼՂԻՄ-ը, ինչպես այն ժամանակ անվանում էին Ղարաբաղը, Ադրբեջանի անբաժանելի մասն է»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, սա անակնկալ էր Ռուսաստանի համար։
«Սա մեզ համար անակնկալ էր, քանի որ մինչ այս քննարկվում էին Ղարաբաղի կարգավիճակի խնդրի վերջնական լուծման տարբեր տարբերակներ։ Հայաստանի վարչապետը դա արել է ինքնուրույն։ Դրանից հետո կարգավիճակի հարցը, եւ թե ինչ է Ղարաբաղը, փակված է»,- ասաց նա։