Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 15-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 46, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 26, մարմնական վնասվածք պատճառելու` 17, զենք-զինամթերքի առգրավման` 15, խարդախության՝ 14, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու սառը զենք կրելու` 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և խուլիգանության՝ 5-ական,…
Կարդալ ավելինՄի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հեռացրել է աշխատանքից։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի…
Կարդալ ավելինԲացառիկ պրեմիերա՝ Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ը նոր շունչ կստանա տեսահոլովակի ցուցադրությամբ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում՝ բացառիկ պրեմիերա: Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ը նոր շունչ կստանա տեսահոլովակի ցուցադրությամբ: Մենապարուհի Աննա Քալաշյան՝ Դաշնակահար Հայկ Մելիքյան Արվեստի, երաժշտության և պարի հրաշալի սինթեզ: Բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը: Կտեսնվենք Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:
Կարդալ ավելինԶիջի՛ր ճանապարհը. րոպեն կարող է կյանք արժենալ(Տեսանյութ)
Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար: Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։ Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ։
Կարդալ ավելինԳիտնականները պարզել են, թե ինչպես կարող է կլիմայի փոփոխությունն ազդել աչքերի առողջության վրա
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Clinical Ophthalmology ամսագրում, առաջիններից մեկն է, որում ուսումնասիրվում է, թե ինչպես կարող է կլիմայի փոփոխությունն ազդել աչքերի առողջության վրա։ Գիտնականները, այդ թվում դոցենտ Քեթրին Ջեյմսը, որը գլխավորում է «Կլիման եւ մարդու առողջությունը» ծրագիրը ամերիկյան Կոլորադո նահանգի հանրային առողջապահության դպրոցում, հետազոտության շրջանակում ուսումնասիրել են աչքերի մակերեսի գրգռման եւ ամբուլատոր կաբինետներ ամենօրյա այցելությունների (կապված ալերգիայի հետ) եւ շրջակա միջավայրում վնասակար նյութերի (PM) պարունակության ամենօրյա մակարդակների միջեւ կապը մայրաքաղաք Դենվերի շրջանում։ Նրանք տվյալներ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ «Հայպետիդրոմետ»-ի փոխանցմամբ Երեւանում նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։…
Կարդալ ավելինԳիտնականները պարզել են, թե ինչպես են սալմոնելայի բակտերիաները խաբում աղիքներին՝ շրջանցելու օրգանիզմի պաշտպանությունը
Կալիֆորնիայի Դևիսի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սալմոնելա բակտերիաները, որոնք սննդային թունավորման հիմնական պատճառն են, կարող են ներխուժել աղիքներ նույնիսկ պաշտպանիչ բակտերիաների առկայության դեպքում: Հետազոտությունը, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, բացատրում է, թե ինչպես է հարուցիչը խաբում աղիքային միջավայրը՝ շրջանցելու մարմնի բնական պաշտպանությունը: Մարսողական համակարգը տրիլիոնավոր բակտերիաների տունն է, որոնցից շատերն արտադրում են կարճ շղթայի ճարպաթթուներ (SCFAs), որոնք օգնում են պայքարել վնասակար պաթոգենների դեմ: Բայց սալմոնելային հաջողվում…
Կարդալ ավելինԻտալիան ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված
Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը շաբաթ օրը օդ է բարձրացել՝ ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխելով Գազայի բնակչությանը, ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Իտալիայի կենտրոնական Պիզա քաղաքից օդ բարձրացած C-130J ինքնաթիռում օգնությունը հավաքել է Confederazione Nazionale delle Misericordie d’Italia բարեգործական խումբը, ասվում է հաղորդագրության մեջ։ «Իտալիան անում է և կշարունակի անել հնարավորը Գազայում խաղաղ բնակիչների տառապանքը մեղմելու համար», – ասել է պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն՝ հավելելով, որ Իտալիան «չի մոռանում նրանց, ովքեր տառապում…
Կարդալ ավելինԱհազանգ. Եղեգնաձորի համայնքապետարանն անտեսում է համաքաղաքացու խնդիրը
Անցել է շուրջ երեք տարի , երբ 2021 թվականի Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան հանրապետության համայնքների զգալի մասում ՏԻՄ ընտրություններ: Օրերս էլ կառավարության կողմից կազմակերպվել էր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը: Ներկաներին տեղական ինքնակառավարման օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար (Նոյեմբերի 10): Բայց ժողովրդից հատվածական դժգոհությունը , որպես օրինաչափություն, որոշ ՏԻՄ ղեկավարներից կամ համակարգից…
Կարդալ ավելին911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝ ռազմավարության նոր մոտեցում է առաջարկում հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար։ «Նախատեսվել է hանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի՝ 112-ի ստեղծում, որի շրջանակներում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարեցվի, և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից արագ սպասարկմամբ։ Սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։ Շարունակելու…
Կարդալ ավելին