Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 1-2-ին, 5-6-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում…
Կարդալ ավելինՆոր ուսումնական տարվա առաջին օրն ազդարարում է գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Նոր ուսումնական տարվա առաջին օրն ազդարարում է գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան, իսկ գիտելիքով հարուստ անհատներն առավել հզորացնում են մեր պետության հիմքերը։ Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հիշե´ք, միայն գիտելիքի և…
Կարդալ ավելինՆոր համաձայնություն ԿԲ կողմից
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Խորհուրդը հաստատել է նաև «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռամսյակ 2023 թվական – 2-րդ եռամսյակ 2024 թվական)»:
Կարդալ ավելինԱվարտվել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը
Ավարտվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը: Այն այս տարի անցկացվել է 6 փուլով՝ հյուրընկալելով 13-18 տարեկան 600 սփյուռքահայ պատանիների 20 երկրներից։ Հիշեցնենք, որ այդ մասին progressarmenia.com-ին են փոխանցում գերատեսչությունից: Ծրագրի 6-րդ փուլի փակման արարողության ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է ծրագիրը նպատակը՝ նպաստելու սփյուռքահայ պատանիների շրջանում ազգային ինքնության պահպանմանն ու հայրենիքի հետ կապի ամրապնդմանը։ ««Քայլ դեպի տուն»-ը մեր գրասենյակի ամենամյա ծրագրերից է։…
Կարդալ ավելինԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Պապին Սիրականյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ – տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ չեն իրականացվել, – արտադրամասը կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանված չի եղել, ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության…
Կարդալ ավելինՀայտարարություն․ սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը
Հարգելի՛ քաղաքացիներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․ • տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության, • տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին, • երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, • մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։…
Կարդալ ավելինՀանգստյան օրերին քնի պակասը լրացնել փորձող մարդկանց մոտ 20 տոկոսով կրճատվում է սրտի հիվանդությունների վտանգը. գիտնականներ
Հանգստյան օրերին քնի պակասը լրացնել փորձող մարդկանց մոտ 20 տոկոսով կրճատվում է սրտի հիվանդությունների վտանգը՝ այն մարդկանց համեմատ, ովքեր դա չեն անում, պարզել են գիտնականները։ Հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվել են Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի նիստում, հիմնված են 90 903 չափահաս պացիենտների տվյալների վրա, որոնք մասնակցել են Biobank բրիտանական նախագծին՝ տվյալների շտմարան, որը պարունակում է բժշկական գրառումներ եւ տվյալներ Մեծ Բրիտանիայում 50 000 մարդու կյանքի մասին, գրել է The Guardian-ը։ Նրանցից 19 816-ը համապատասխանել է անբավարար քնելու չափորոշիչներին, իսկ դիտարկումների…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`օգոստոսի 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի…
Կարդալ ավելինԱդրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։ «Հայաստանի վարչապետի՝ կարգավորմանը հակասող հայտարարություններն ափսոսանք են հարուցում», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Հաջիևը միաժամանակ վստահեցնում է, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան։ «Այս հարցում Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է։ Հայաստանի այս փաստարկը չի ընդունում միջազգային ոչ մի գործընկեր, և բոլորը գիտեն, որ այն…
Կարդալ ավելինԱրու մոծակներն էգերին ճանաչում են ձայնի միջոցով. Current Biology
Գիտնականները հայտնաբերել են, որ միջատները հետապնդում են ուրիշներին միայն այն ժամանակ, երբ լսում են էգի բզզոցը: Արու մոծակները՝ պոտենցիալ զուգընկերներին գրավելու համար հազարավոր պարսեր են կազմում, սակայն էգերին հետապնդելիս նրանք պետք է խուսափեն միմյանցից: Սիեթլ քաղաքի Վաշինգտոնի համալսարանից դոկտոր Սաումյա Գուպտան պատմում է, որ նախկինում համարվում էր, թե մոծակներն այնքան թույլ տեսողություն ունեն, որ ի վիճակի չեն միմյանց տեսնել: Ավելին, հայտնի է, որ արու մոծակները չեն որսում այլ արուների արձակած ձայները, ինչը նշանակում է, որ…
Կարդալ ավելին