Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը կամ սոցիալ հոգեբանությունը էականորեն ապապետական է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, երբեմն այն, ինչին հավատում ենք, երբեմն հաճախ կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը, խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած»,- ասաց նա։ Վարչապետի…
Կարդալ ավելինՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՓԱՐԹԻ ՔԵՅՔՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԿՐԵՄԱՅԻՆ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Անհատ ձեռնարկատեր Արմիկ Կարապետյանին պատկանող «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի (ք. Հրազդան, Միկրոշրջան, 4-րդ փողոց) արտադրական գործունեությունը կասեցվել է: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այդ որոշումը կայացվել է ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրության հիման վրա, համաձայն որի հրուշակեղենի այս արտադրամասն աշխատել է սահմանված սանիտարահիգիենկի նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,…
Կարդալ ավելինՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին
Նոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։ Համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար: Իր ելույթում ՆԳ նախարարն ընդգծել է, որ վերջին…
Կարդալ ավելինԱՐԱՐԱՏՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՅԻՆ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գրիգոր Բաղդասարյանին պատկանող մսային կիսապատրաստվածքի արտադրամասում (Արարատի մարզ, ք․ Վեդի) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման սահմանված պայմանները, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը պատրաստված չի եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից, սահմանված չի եղել արտադրական…
Կարդալ ավելինՔննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր.(Տեսանյութ)
Եղանակը Հայաստանում
Նոյեմբերի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +6+10, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+9, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +4+8, Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+13, Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+6, Արագածոտնի նախալեռներում…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 387.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.49 դրամ (աճել է 0.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.90 դրամ (նվազել է 2.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.94 դրամ (նվազել է 0,01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386,5 դրամով, վաճառվում է 388.75-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 404-410 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՄարդու տեսողությունը կարելի է վերականգնել՝ ցողունային բջիջները փոխարինելու միջոցով. The Lancet
Ճապոնական Օսակայի համալսարանի գիտնականներն առաջին անգամ փոխպատվաստել են մարդու եղջերաթաղանթի էպիթելը, որը ստացվել է առաջացած պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet գիտական հանդեսում։ Հետազոտությանը մասնակցել են DSCL-ի՝ լիմբալ ցողունային բջիջների անբավարարությունից տառապող չորս հիվանդ: Դա վնասվածքի, այրվածքների, աուտոիմունային և բորբոքային հիվանդությունների պատճառով ցողունային բջիջների տրոհման ունակության խախտում է։ DSCL-ում եղջերաթաղանթի վրա սպիերի առաջացումը հաճախ տեսողության լուրջ խանգարումների է հանգեցնում: DSCL-ի ավանդական բուժումը հաճախ ենթադրում է փոխպատվաստում հիվանդի կամ դոնորի առողջ աչքից, սակայն…
Կարդալ ավելինԿառավարության նիստը մեկ օրով հետաձգվում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության հերթական նիստը հետաձգվում է և տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին: Ըստ էության, կառավարության նիստի հետաձգման պատճառը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն է։ Այն նախատեսված է նոյեմբերի 14-ին՝ 2025 թվականի բյուջեի քննարկումների ավարտին։
Կարդալ ավելինՌուսաստանը Թուրքիայից թռչնամսի և ձվի ներմուծման համար սահմանափակումներ է մտցրել
2024 թվականի նոյեմբերի 12-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Թուրքիայի՝ Կոնյա նահանգի վարչական տարածքից թռչնամսի և ձվի ներմուծման վրա։ Ըստ ТАСС-ի՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Россельхознадзор-ի պաշտոնական կայքում։ «Թուրքիայում բարձր ախտածին թռչնագրիպի վիրուսներով վարակվելու առնչությամբ անասնահամաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով 2024 թվականի նոյեմբերի 12-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Թուրքիայի վարչական տարածքից՝ Կոնյա նահանգից, Ռուսաստան ներմուծելու համար. կենդանի թռչնաբուծական միս, ինկուբացիոն ձու և սննդային ձու, թռչնի միս, պատրաստի մսամթերք թռչնամսից և թռչնաբուծական վերամշակված արտադրանք պարունակող թռչնաբուծական արտադրանքի բոլոր տեսակները, բացառությամբ այն…
Կարդալ ավելին