Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

Հուլիսի 24-ից մեկնարկում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունը, որը կիրականացվի  dimord.emis.am հարթակի միջոցով։  Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2025-2026 ուսումնական տարում ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-17-ը ներառյալ: Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2025 թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00-ը ներառյալ: dimord.emis.am կայքում կա նաև ուղեցույց-տեսանյութ, որտեղ…

Կարդալ ավելին

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական և պատմականորեն ամուր հարաբերությունները՝ վերահաստատելով փոխգործակցության ընդլայնման և խորացման պատրաստակամությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում։ Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հատկապես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ ֆրանսերենի ուսուցիչների «Ֆրանսերենը որպես օտար…

Կարդալ ավելին

ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, Ջրվեժ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:   Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։   ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։   «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ին  տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու,…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Տարեն Մաթևոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, Շահումյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։    

Կարդալ ավելին

Հայաստանում այսօր նշվում է Վարդավառը

Հայաստանում այսօր նշվում է Վարդավառը

Հայաստանում այսօր՝ հուլիսի 27-ին, նշվում է  Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը  Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ…

Կարդալ ավելին

Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող նրանց առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը: Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության և նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կամավոր ատեստավորման գործընթացում առաջնային խնդիրներից մեկը բոլոր առարկաների համար բարդության համաչափության ապահովումն է՝ պահպանելով արդարության սկզբունքը: «Կամավոր ատեստավորումը չի…

Կարդալ ավելին

       ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

       ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ):   Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները, – շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրացիկ, լվացվող և արտահանող նոյութերից, – արտադրությունը ապահովված չի եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու համար…

Կարդալ ավելին

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Ծակքարում. Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի բացահայտումը(Տեսանյութ)

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Ծակքարում. Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի բացահայտումը(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գեղհովիտ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Ծակքար գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ առանց պետական գրանցման և համապատասխան թույլտվության արդեն շուրջ մեկ ամիս տղամարդը Ծակքար գյուղում շահագործում է քարի վերամշակման արտադրամաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին։ Պատճառված վնասը և այլ հանգամանքներ պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ…

Կարդալ ավելին

«ՄԱՄԱ ՋԱՆ 21» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԻ

«ՄԱՄԱ ՋԱՆ 21» ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԿԳՈՐԾԻ

Վերացվել է «Մամա Ջան 21» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Սպենդարյան 5) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը:   ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի այս որոշումը հիմնված է այդ օբյեկտում նախկինում արձանագրված բոլոր խախտումները վերացրած լինելու մասին Արագ արձագանքման բաժնի տեսուչների արձանագրության վրա:  

Կարդալ ավելին
1 103 104 105 106 107 827