Փաշինյանն ու Միրզոյանը մտածում են` անասնապահությունը զարգացնելու մասին

Փաշինյանն ու Միրզոյանը մտածում են` անասնապահությունը զարգացնելու մասին

Կառավարության հերթական նիստին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անասնաբուծության զարգացման ծրագրի քննարկման ժամանակ լուծում առաջարկեց, թե արդյո՞ք ճիշտ չի լինի, եթե պետությունը ոչ թե սուբսիդավորի ձեռք բերվող խոշոր եղջերավոր անասուների կես գինը, այլ  ձեռք բերի ճիշտ տեսակի անասուններ, ապա կես գնով տա գյուղացիներին։ Արձագանքելով Միրզոյանի հայտարարությանը՝ Փաշինյանն ասաց. «Հետո էդ գլխաքանակը պետությունը որտեղ պահի։ Է, կսատկեն կեսը։ Դա նշանակում է, որ պետությունը թեկուզ մեկ շաբաթով պետք է անասնապահությամբ զբաղվի, ո՞վ անի, ավելի լավ է՝ ԱԳՆ-ն իր…

Կարդալ ավելին

ՇԻՐԱԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՇԻՐԱԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՏՄ փոխանցմամբ ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։ Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, – պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – արտադրամասն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման…

Կարդալ ավելին

Ադրբեջանում հաստատել են, որ Հայաստանին հրավիրել են СОР29-ին

Ադրբեջանում հաստատել են, որ Հայաստանին հրավիրել են СОР29-ին

«СОР29-ին մասնակցության հրավերներն ուղարկվել են աշխարհի պետությունների բոլոր ղեկավարներին»,- «Անադոլուին» ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, СОР29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։ Նա հայտնել է, որ պետությունների եւ կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը СОР29-ին։ «Մենք սպասում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաեւ Հայաստանը»,- ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ շեշտադրում են հայկական կողմին հրավիրելու մասին։ Անցած անգամ դա նույնիսկ անվանել էին «բարի կամքի դրսեւորում»։ Այնինչ, գագաթաժողովը…

Կարդալ ավելին

Հայաստանը համարվում է «Կապիկի ծաղիկ» վարակով հիվանդացության ռիսկի ցածր գոտի. Ստեփան Աթոյան

Հայաստանը համարվում է «Կապիկի ծաղիկ» վարակով հիվանդացության ռիսկի ցածր գոտի. Ստեփան Աթոյան

Մեր տարածաշրջանը համարվում է «Կապիկի ծաղիկ» վարակով հիվանդացության ռիսկի ցածր գոտի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին Առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին ասաց  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը՝ նշելով, որ օգոստոսի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգոնության ազդանշան է տվել ամբողջ աշխարհին։ «Բարձր ռիսկի գոտի են համարվում աֆրիկյան երկրները, իսկ արևմտյան և արևելյան Եվրոպան, մեր տարածաշրջանը համարվում են ցածր ռիսկայնության գոտի»,–հավելեց նա։ Ստեփան Աթոյանի խոսքով, վիրուսի շտամը, որը շրջանառվում է հիմա , տարբերվում…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 22-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս մի քանի աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+38։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+34, Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+32, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+36, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+29, Լոռիում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+32, Տավուշում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+35, Արագածոտնի լեռներում…

Կարդալ ավելին

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան․ Ավինյան

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան․ Ավինյան

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ոլորտային մեր բարեփոխումները լինելու են շարունակական. նախաձեռնության հիմքում՝ անհատական մեքենաներից անցումն է հուսալի և հարմարավետ տրանսպորտային համակարգին», – գրել է նա:

Կարդալ ավելին

Բացահայտեք Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղեք միջազգային հանրությանը․ Արցախի ԱԺ

Բացահայտեք Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղեք միջազգային հանրությանը․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել միասնական կոչով։ «2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։ Կասկածից վեր է նաև, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների և կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ…

Կարդալ ավելին

Հուլիսին 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ

Հուլիսին 53 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ

2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 53 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ «Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 25.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ անվտանգության ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է…

Կարդալ ավելին

Հնդկաստանը մոտ 300 մլն դոլար կծախսի հեղեղումների հետեւանքների մեղմման համար

Հնդկաստանը մոտ 300 մլն դոլար կծախսի հեղեղումների հետեւանքների մեղմման համար

Հնդկաստանը  երկու տարվա ընթացքում մոտ 300 մլն դոլար կծախսի ջրային օբյեկտների ընդլայնման եւ դրենաժների կառուցման համար յոթ քաղաքներում, ներառյալ Մումբայը, Չեննաին եւ Բանգալուրը, որպեսզի մեղմի հեղեղումների հետեւանքները եւ պահպանի ջուրը, չորեքշաբթի Reuters-ին տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչը։ Հեղեղումները հնդկական քաղաքներում տեղի են ունենում յուրաքանչյուր մուսոնի հետ կապված, քանի որ ուրբանիզացիան հանգեցնում է քաղաքային լճերի չորացմանը։ Վերջին տարիներին այդ հեղեղումներին նախորդում է ջրի սուր անբավարարությունը, հատկապես Դելիում եւ Բանգալորում, որտեղ  ջրի երբեմնի մեծ պաշարները կրճատվել են։ Տարերային…

Կարդալ ավելին

Մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ. թմրամիջոցներից իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձ է բացահայտվել. ՔԿ

Մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ. թմրամիջոցներից իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձ է բացահայտվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ. տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիոխւանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի  դրվագը:  Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ «Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ իրականացված համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք մանրամասներ, այդ թվում՝ թմրամիջոցի…

Կարդալ ավելին
1 96 97 98 99 100 569