Ազգային ժողովը երեկ` ապրիլի 11-ին, քննարկել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն այսօրվա նիստում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Կողմ է քվեարկել 69 պատգամավոր: Անահիտ Մանասյանն ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրված Անահիտ Մանասյանը պաշտոնը ստանձնել է Ազգային ժողովում պատգամավորների…
Կարդալ ավելինՊատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը
Խորհրդարանն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ նախորդ օրը ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները տեղակայման վայրի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչներին, սադրել, հրազենային կրակ բացել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ վարել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների եւ դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ, վարել են անձնազոհ մարտ՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ:…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկել է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած` Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագիրը: Աննա Վարդապետյանի խոսքով 2023 թվականի մարտի 31-ին` ժամը 10:05-ին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի, Վիգեն Խաչատրյանի եւ Ալխաս Ղազարյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Գեղամ Նազարյանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11:15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, այն է` նիստը նախագահող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն(ֆոտոներ)
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն: Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:
Կարդալ ավելինԼրացումներ ՀՀ աշխատանքային օրենսգրքում. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Նախատեսվում է, որ մինչեւ 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ապրիլի 10-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով վարժական հավաքների դեպքում աշխատանքի վարձատրության կազմակերպման կարգավորումները: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել…
Կարդալ ավելինԱդրբեջանցիները ՍԻՍԻԱՆՈՒՄ
Ապրիլի 10-ին ինչպես Սիսիան համայնքից տեղեկացանք ադրբեջանցիները հայտնաբերվել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։ Ինչպես արդեն մամուլում տարածվեց, որ զինվորական հագուստով ադրբեջանցիները տներից մեկի դուռն են ծեծել, տանտիրուհին դուռը բացել է, կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։ Նշենք՝ , որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ինչպես նաև ՝ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ փրկարար ծառայողները կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանան նրանց աշխատավարձերը
Նախագծերի ընդունումը պայմանավորված է Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ըստ…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ ՊՆ մամուլի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր ՝ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Կարդալ ավելինԹուրքիան եւ Ադրբեջանը ծրագրում են միասին գազ մատակարարել Եվրոպային
Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ հույս ունի եվրոպական երկրներին գազ մատակարարել ընդհանուր ընկերության միջոցով, հայտնել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է։ Նրանց ազգային SOCAR ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Այդ համագործակցությունը կսկսի իրականացվել նաեւ 3-րդ երկրում։ Կլինեն համագործակցության նոր տեսակներ։ BOTAŞ – ը եւ SOCAR-ը (Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական ընկերություններ) նոր ընկերություն են ստեղծել։ Մենք գազ ենք մատակարարելու Եվրոպա։ Մենք…
Կարդալ ավելինՀայկական մաֆիայի նախկին պարագլխին 40 տարվա ազատազրկման են դատապարտել ԱՄՆ պատմության մեջ ամենահանդուգն խարդախության համար
Լոս Անջելեսում հայկական մաֆիայի նախկին պարագլուխը ուրբաթ օրը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ ավելի քան 1 մլրդ դոլարի չափով խաբեության սխեմայում իր դերի համար, հաղորդում է ABC7-ը։ Լեւոն Թերմենջյանը, որը հայտնի է Լեւ Ասլան Դերմեն անունով, մեղավոր է ճանաչվել Յուտայում ինչ-որ «պոլիգամ» աղանդի անդամների հետ դավադրության մեջ։ Նա մեղավոր է ճանաչվել յոթ շաբաթ տեւած դատավարությունից հետո՝ փոստային խարդախություն կատարելու դավադրության, փողերի լվացման մեղադրանքով։ Դերմենը Bel Air-ի միլիարդատեր էր եւ բենզալցակայանների սեփականատեր, երբ նա միավորեց ուժերը…
Կարդալ ավելին