Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666): Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր): Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը՝ Ալբերտ Ազարյանի որդին: Հիշեցնենք նաև, որ որակավորման փուլի արգելքն Արթուրը հաղթահարել էր 14.866 միավորով: Օգոստոսի 3-ին ևս հայ մարզիկներ մեդալակիր դառնալու հնարավորություն ունեն: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել եզրափակիչ և վաղը ոսկե մեդալի համար պայքարելու է ռուս Մուսա Եվլոևի հետ: 77 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու Կարապետ Չալյանը: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մինչև 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Բացի դրանից՝ օգոստոսի 3-ին Հայաստանի օլիմպիական թիմից մրցելույթ կունենան եռացատկորդ Լևոն Աղասյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ), իսկ 14:50-ից Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):

Կարդալ ավելին

Ձեւավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը

Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը եւ Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցությունից` Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Թագուհի Թովմասյանը: Առաջիկայում ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամները նիստ կգումարեն եւ իրենց կազմից կընտրեն նախագահ ու քարտուղար: 

Կարդալ ավելին

Մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը

Օգոստոսի 2-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը: Նիստը վարողի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Կնյազ Հասանովը հորդորեց պատգամավորներին լինել միասնական, հանդուրժող, որովհետեւ առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է, երկրի զարգացումն ու հզորացումը. «Խնդրում եմ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք ներքին տարաձայնությունները եւ մեր…

Կարդալ ավելին

ԱՅԳԵԶԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻԱՅՆ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԿԵՍ ՄԻԼԻԱՐԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

«Զրույցը» շարունակում է անդրադառնալ ՀՀ համայնքներում առկա իրավիճակին` ձեռքբերումներին եւ առկա խնդիրներին: Այսօր անդրադառնալու ենք Արարատի մարզի Այգեզարդ համայնքի անցուդարձին, որտեղ պարբերաբար իրականացվում են նորանոր ծրագրեր` ի նպաստ գյուղի զարգացմանը եւ այգեզարդցու առաջխաղացմանը:  Մասնավորապես 2020 թվականի` Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Այգեզարդ համայնքում ասֆալտապատվում է դեպի միջնակարգ դպրոց տանող Մեսրոպ Մաշտոց փողոցի 395 մետր երկարությամբ ճանապարհահատվածը: Նախատեսվում է իրականացնել փողոցի ասֆալտապատում, ճանապարհին հարող մայթի, ջրահեռացման խողովակների և առուների կառուցում:Կբարեկարգվի նաև դպրոցի մուտքի հատվածը։ Գյուղում այս պահին ակտիվ…

Կարդալ ավելին

Թերթը կարևոր առաքելություն ունի ոչ միայն համայնքի ընդհանուր դրության լուսաբանման ու հասարակական կարծիքի ձևավորման գործում ՝ այլև համայն հայության համար.

    «Զրույց» -ի բացառիկ զրուցակիցն է Պոլսի «Ժամանակ»  թերթի խմբագիր Արա Քոչունյանը: Հիշեցնենք , որ լրատվամիջոցը հատել է հարուրամյակի շեմը, որը սփյուռքի մեր հայրենակիցների համար, ոչ միայն լրատվական միջոց է ՝ այլև հայապահպանման միջոցներից մեկը: «Դեռ նախորդ դարասկզբի ժամանակին համընթաց, արևմտահայության շրջանում համայնքային կարևորագույն գործունեություն էր իրականցնում «Ժամանակ»  թերթը»,-այսպես սկսվեց մեր զրույց պարոն Քոչունյանի հետ, ով թերթի հիմնադիր Քոչունյաններ Միսաք և Սարգիս եղբայրների ազգի-շառավիղի շարունակողն է: Խոսելով թերթի հիմնադրման նախապատմության մասին մերզրուցակից հիշեց. -Թերթը առաջին…

Կարդալ ավելին

ՈՍՏԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈւՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՈՆԱՐՀՎԱԾ ԵԿԵՂԵՑՈւ ԿԱՌՈւՑՈւՄԸ

  Արարատի մարզի Ոստան (Բաջազլու)  գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, առաջին բնակիչները վերաբնակություն են հաստատել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառների բնակավայրերից: Իսկ Ոստան՝ վերանվանվել է 1945  թվականին: Համայնքը   այսօր ղեկավարում է 2002 թվականից  համայնքապետ ընտրված  Հակոբ Խաչատրյանը: Գյուղում կառուցվում է   երբեմնի խոնհարված եկեղեցին (1833 թվականի կառույց):Երկարամյա և փորձառու համայնքապետ Հակոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց համագյուղացի և բարերար Մելսիդա Մեջլումյանին, ով կազմակերպում է հիմնական ծախսերը:  Բացի այդ մենք ծանոթացանք    խնդիրներին ու ձեռքբերումներին: –…

Կարդալ ավելին

«Նորք-Մարաշ» ԲԿ-ի մասնագետնները քայլում են ժամանակին համընթաց. ԲԿ-ի ձեռքբերումներից մինչեւ առաջիկա անելիքներ

      Մեր զրուցակիցն է «Նորք Մարաշ»  բժշկական կենտրոնի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԸ,  ով ներկայացրեց  կենտրոնի  նախորդ տարվա ձեռքբերումներն ու բացթողումները և ընթացիկ տարվա աշխատանքները:   -Պարոն Ադամյան ի՞նչպիսին էր  նախարդ տարին կենտրոնի համար: Հասցրել եք իրականցնել այն աշխատանքները , որոնք պլանավորել էիք: Начало формы  -Թեև 2020 թվականը ծանր էր բոլորիս համար, թե՛ պատերազմը, թե՛ համավարակը խաթարեցին մեր ծրագրերի ողջ ծավալով իրագործումը, սակայն չէինք կարող թուլանալ եւ ուժերի ներածին չափով չաշխատել։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում…

Կարդալ ավելին
1 559 560 561 562